Կարևոր իրադարձություններ

Կապանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը (լուսանկարներ)

11 Մայիս, 2023 12:33
Կապանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը (լուսանկարներ)

Մայիսի 10-ին մարզկենտրոն Կապանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված՝ մարզի համայնքների դպրոցական հինգ թիմեր:Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Մրցապայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը, որն էլ իրավունք նվաճեց Սյունիքը ներկայացնելու մայիսի 20-21-ը Դիլիջանում կայանալիք խճուղավազքի մրցաշարի երզարափակիչ փուլում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի թիմը, 3-րդը Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմն էր:

Հաղթող թիմերը խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին