Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ունի նպատակ՝ զրկել Հայաստանին միջազգային աջակցությունից

11 Մայիս, 2023 10:37
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանը ունի նպատակ՝ զրկել Հայաստանին միջազգային աջակցությունից

Ադրբեջանը հերթական անգամ անկայունացնում է իրավիճակը, հերթական անգամ դիմում է ուժի կիրառման և ակնկալում, որ մենք չպաշտպանվենք։

Շատ կարևոր է մեր հասարակության կողմից նման իրավիճակներում սառնասրտությունը, զսպվածությունը և տրվող պետական ինֆորմացիայի չափաբաժնից բավարարվածությունը։

Ադրբեջանական կողմը բացի մեղքը մեր վրա գցելուց, նաև փորձում է մեզ մեղադրել իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ, ինչն ունի կոնկրետ նպատակ՝ հասնել նրան, որ զրկել Հայաստանին միջազգային աջակցությունից։

Սակայն միջազգային խաղացողների հատուկ ծառայությունները ևս փաստարկված գիտեն, որ ՀՀ զինանոցում չկա իրանական արտարդության ոչ միայն ԱԹՍ-ներ, այլ նաև որևէ ռազմական նշանակության տեխնիկա, միջոց: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին