Կարևոր իրադարձություններ

Պայմանավորված առողջական վիճակով՝ անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք. Տեր Եսայի

10 Մայիս, 2023 15:24
Հեղինակ՝ Տեր Եսայի Արթենյան
Պայմանավորված առողջական վիճակով՝ անկարելի է Պարգև Սրբազանի ապահով վերադարձը հայրենիք. Տեր Եսայի

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի վերաբերյալ «Հրապարակ»-ի այսօրվա հրապարակմանը։

««Հրապարակ»-ը լույս է ընծայել իր հերթական ամոթալի հոդվածը՝ այս անգամ թիրախավորելով Պարգև Սրբազանին, որը տևական ժամանակ արդեն բուժման նպատակով գտնվում է Միացյալ Նահանգներում։

Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։

Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում, նշանակալի է և անուրանալի։

Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։

Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»,- գրել է Արթենյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին