Կարևոր իրադարձություններ

Սաուդիան Արաբիան կվերաբացի դեսպանատունը Սիրիայում

10 Մայիս, 2023 11:54
Սաուդիան Արաբիան կվերաբացի դեսպանատունը Սիրիայում

Սաուդիան Արաբիան որոշում է կայացրել վերաբացելու Սիրիայում իր դեսպանատունը՝ Դամասկոսի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման պատճառով: 

Տվյալ տեղեկությունը հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը: 

«Հաշվի առնելով եղբայրական կապերը, որոնք միավորում են Սաուդյան Արաբիայի և Սիրիայի ժողովուրդներին, ձգտելով նպաստել համաարաբական գործունեության զարգացմանը և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը, նկատի ունենալով հանդիպումներին Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությունը վերսկսելու որոշումը՝ Արաբական պետությունների լիգայի խորհրդի, Սաուդիան Արաբիան որոշել է վերաբացել իր դիվանագիտական ​​առաքելությունը Սիրիայում»,- ասվում է նախարարության Twitter-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին