Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում մանկատան վրա հարձակումների հետևանքով կան վիրավորներ և զոհ

10 Մայիս, 2023 11:44
Լեհաստանում մանկատան վրա հարձակումների հետևանքով  կան վիրավորներ և զոհ

Մայիսի 9-ին Լեհաստանի Տոմիսլավիցե գյուղում մանկատան վրա հարձակում է եղել, որի հետևանքով զոհվել է 16-ամյա աղջիկ, 9 մարդ վիրավորվել է:

Ինչպես հայտնում է Polish News-ը, ոստիկանության ունեցած նախնական տվյալներով՝ 19-ամյա երիտասարդը, որը հաստատության սան չէ, դանակով հարձակվել է ուսուցչի և մանկատան մյուս սաների վրա։

Հարձակվողը ձերբակալվել է։ Վիրավորներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին