Կարևոր իրադարձություններ

«ՄԼ Մայնինգ»-ի գործունեությունը՝ խնդիր. ինչ վիճակում է դատարանի ճանապարհը. «Ժողովուրդ»

10 Մայիս, 2023 08:30
«ՄԼ Մայնինգ»-ի գործունեությունը՝ խնդիր. ինչ վիճակում է դատարանի ճանապարհը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին:

Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս վնասում են ճանապարհները, որն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում եւս երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են եւ միայն սրանով չեն սահմանափակվում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին