Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Կուրգանի մարզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 19-ի

09 Մայիս, 2023 16:40
Կուրգանի մարզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 19-ի

ՌԴ Կուրգանի մարզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 19-ի, ևս 13-ը վնասվածքներ ու այրվածքներ են ստացել, ՏԱՍՍ-ին հայտնել են շրջանի բժշկական ծառայությունները:

Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհի մասին, որոնց կեսը բնակվում էր գրեթե ամբողջությամբ այրված Յուլդուս գյուղում, ևս չորսը՝ Կուրգանում։

Տարածաշրջանում երկուշաբթի օրը 13 խոշոր հրդեհ է գրանցվել, որոնք ընդհանուր առմամբ ընդգրկել են 18000 հա տարածք։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է հրդեհից պաշտպանել ավելի քան 10 հազար տուն, սակայն հարյուրավոր տներ ավերվել են հրդեհի հետևանքով:
 

Լրահոս

Դիտել ավելին