Կարևոր իրադարձություններ

Հայրենականը փոխեց համաշխարհային պատմության ընթացքը

09 Մայիս, 2023 11:30
Հայրենականը փոխեց համաշխարհային պատմության ընթացքը

ՌԴ-ում ՀՀ դեսպանության էջից տեղեկանում ենք, որ մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանի և Ներսես Սիմոնյանի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել վետերաններին Մեծ հաղթանակի համար՝ նշելով՝ այն փոխեց համաշխարհային պատմության ընթացքը և շատ սերունդների համար արժանապատիվ կյանք կանխորոշեց:

Վերջինս հատուկ ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ ընդհանուր հաղթանակի գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին