ԱՊՀ երկրների առաջնորդները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք՝ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետությունների ղեկավարները նրա հետ կլինեն տրիբունայում։ Այնուհետև միասին ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին։ Դրանից հետո պետությունների ղեկավարների, հյուրերի հետ ոչ պաշտոնական նախաճաշ է նախատեսված»,– ասել Է Պեսկովը։