Կարևոր իրադարձություններ

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի որ անվանակարգի հայտերի ընդունման ժամկետն է երկարաձգվել

08 Մայիս, 2023 22:02
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի որ անվանակարգի հայտերի ընդունման ժամկետն է երկարաձգվել
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի ճարտարապետություն անվանկարգում հայտերի ընդունման ժամկետը:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Ճարտարապետություն անվանակարգում հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մայիսի 18-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է)՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010599642:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն գաղափար, որին կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով: Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն. նորարար և կիրառական նշանակություն, ներկայացված գաղափարի շարունակականություն, գաղափարը կունենա հանրային մասնակցության բաղադրիչ, կառաջարկեն միջգիտակարգային լուծումներ:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին