Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական շրջափակման հետևանքով էներգետիկ ճգնաժամ է առաջացել Արցախում

08 Մայիս, 2023 18:26
Ադրբեջանական շրջափակման հետևանքով էներգետիկ ճգնաժամ է առաջացել Արցախում

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրում է.

«Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս պատկերն է։

Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։

Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից»:

 

Լրահոս

Դիտել ավելին