Կարևոր իրադարձություններ

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիներից մեկի գործով վճիռ է կայացվել

08 Մայիս, 2023 17:45
 Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիներից մեկի գործով վճիռ է կայացվել

Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման։

Տեղեկությունը Shabat.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին