Կարևոր իրադարձություններ

Դատարանն ամենահաճելի միջավայրը չէ տարբեր հարցերի վերաբերյալ տեսակետներ հստակեցնելու համար. Իվետա Տոնոյան

08 Մայիս, 2023 15:22
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Դատարանն ամենահաճելի միջավայրը չէ տարբեր հարցերի վերաբերյալ տեսակետներ հստակեցնելու համար. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործի քննությունը։

Հասկանում եմ Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը և հարգում եմ իմ գործընկերների մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ցանկացած եղանակով իրենց հուզող հարցի պատասխանը ստանալու ցանկությունը, սակայն պետք է ընդունենք, որ դատարանն ամենահաճելի միջավայրը չէ տարբեր ոլորտների ու հարցերի վերաբերյալ տեսակետներ հստակեցնելու համար, այն էլ դատական նիստի մեկնարկից վայրկյաններ առաջ:

Լրատվամիջոցների իմ գործընկերներին առաջարկում եմ հետագայի համար միասին քննարկել արդյունավետ ձևաչափ՝ ձեզ հուզող հարցերի հստակ և տարընթերցումների տեղիք չտվող պատասխանները ստանալու համար:

Վերադառնալով բուն քրեական գործին, պետք է ասեմ, որ իմ անձնական կարծիքով Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց, որ երկրում բազմաթիվ գործընթացներ գնում են սխալ ուղղությամբ և այդ տեմպերով շարունակվելու դեպքում երկիրը կանգնելու է պատերազմի առաջ, ինչը և տեղի ունեցավ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին