Կարևոր իրադարձություններ

Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել (լուսանկարներ)

08 Մայիս, 2023 14:07
Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել (լուսանկարներ)

Մայիսի 8-ին ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմում հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ:

Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ:

Ռազմամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին