Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ տան տանիքում. օգնության են հասել փրկարարները

07 Մայիս, 2023 23:32
Հրդեհ՝ տան տանիքում. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 7-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:06-ին։

  
 

Լրահոս

Դիտել ավելին