Կարևոր իրադարձություններ

Սարիգյուղում այրվել է անասնակեր

07 Մայիս, 2023 21:03
Սարիգյուղում այրվել է անասնակեր

Մայիսի 7-ին, ժամը 14:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 17:20-ին։ Այրվել է մոտ 800 հակ անասնակեր:

Հրդեհի վայրում իրականացվել են քանդման աշխատանքներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից երկու փրկարար։

  

 

Լրահոս

Դիտել ավելին