Կարևոր իրադարձություններ

Լենցովի՝ Բաքվում անցկացրած բանակցությունները արդյունք չեն տվել. ԱՀ պետնախարար

07 Մայիս, 2023 10:28
Հեղինակ՝ Գուրգեն Ներսիսյան
Լենցովի՝ Բաքվում անցկացրած բանակցությունները արդյունք չեն տվել. ԱՀ պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:

Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:

Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

 

Լրահոս

Դիտել ավելին