Կարևոր իրադարձություններ

Կարուսելն ընթացքի ժամանակ կոտրվել է. տուժել է շուրջ 20 մարդ

06 Մայիս, 2023 22:27
Կարուսելն ընթացքի ժամանակ կոտրվել է. տուժել է շուրջ 20 մարդ

Օրենբուրգում կարուսելն ընթացքի ժամանակ կոտրվել է, տուժել է շուրջ 20 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է՝ 20 տուժածներից 12-ը երեխաներ են, 8-ը՝ մեծահասակներ։ Նրանցից 12-ը գտնվում են հիվանդանոցում, 8 հոգին բուժում ստանալուց հետո դուրս են գրվել։

12 հոսպիտալացվածներից 6-ը երեխաներ են։ Նրանցից 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 27-ամյա մի աղջիկ ծայրահեղ ծանր վիճակում է։ 10-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծանր։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բրեստսկայա փողոցի այգում գտնվող ատրակցիոնը տեղադրվել է վերջերս։ 

Հավելենք՝ քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում):

 

Լրահոս

Դիտել ավելին