Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարն այցելել է Տաշիրում նոր կառուցվող ֆերմա (լուսանկարներ)

06 Մայիս, 2023 20:02
Էկոնոմիկայի նախարարն այցելել է Տաշիրում նոր կառուցվող ֆերմա (լուսանկարներ)

Մայիսի 6-ին նախարար Վահան Քերոբյանն այցելել է Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա:

«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ընկերության ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գևորգյանի ուղեկցությամբ

նախարարը շրջել է անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքների ընթացիկ շինարարական և արդեն մեկնարկած մոնտաժային աշխատանքներին, կիրառվող գյուղտեխնիկային ու գյուղգործիքներին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Ֆերման այս պահին շինարարական ակտիվ փուլում է և շահագործման է հանձնվելու տարեվերջին։

Խոշոր և գերժամանակակից անասնապահական այս համալիրը կառուցվում է ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումային ծրագրի շրջանակում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին