Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարությունը շարունակաբար իրականացնում է մոնիթորինգ. Գրիգոր Մինասյան

06 Մայիս, 2023 19:42
Արդարադատության նախարարությունը շարունակաբար իրականացնում է մոնիթորինգ. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված՝ նոր ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծմանն ուղղված քննարկմանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Աշխատաժողովին ներկա են եղել ինչպես օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ ԲԴԽ ներկայացուցիչներ, դատավորներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը բացահայտել է իր գործունեության արդյունքում արձանագրած խնդիրները։

Նախարար Մինասյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակաբար իրականացնում է մոնիթորինգ, ավելին՝ ԲԴԽ-ի հետ համատեղ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կողմից հրատապ լուծում պահանջող նորմերի վերաբերյալ մշակվել է փոփոխությունների նախագիծ։

Քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ հնչել են բազմաթիվ կարծիքներ տարբեր մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնց արդյունքում գտնվել են օրենսդրական անհրաժեշտ լուծումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին