Այսօր՝ մայիսի 6-ին, Լոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման հանդիսավոր արարողությունը:
Նա հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն,ով մահացել է 2022 թվականի սեպտեմբերին։
Չարլզ Երրորդը 74 տարեկան է։ Նա դարձավ ամենատարեց միապետը, ում գլխին դրեցին Սուրբ Էդվարդի 360 տարեկան թագը: