Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

06 Մայիս, 2023 15:11
Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։

Մայիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն։ Արդյունքում տղամարդու մարմնից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին