Կարևոր իրադարձություններ

Մեկ տարում որքան գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»

06 Մայիս, 2023 08:26
Մեկ տարում որքան գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Հայաստանի Հանրապետությունում սպառողական շուկայում 12-ամսվա ընթացքում գնաճը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացի 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ։ Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:

Ձվի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով: Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով:

Պանրի գինը նախորդ տարի ապրիլ ամսին տատանվել է 2036-2850 դրամի սահմաններում, իսկ այս տարի այն արժե 2660-3950 դրամ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին