Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ուղղված հարցերի

05 Մայիս, 2023 18:35
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ուղղված հարցերի

Մայիսի 5-ին՝ ՊՆ N զորամաս ստուգայցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


Առանձնազրույցների ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
Ստուգայցի ընթացքում պաշտպանության նախարարը ճաշել է պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:


Այնուհետև հերթական արձակուրդ մեկնող, ուսումնական գործընթացում աչքի ընկած զինծառայողներին նախարարը պարգևատրել է արժեքավոր նվերներով:

 

Լրահոս

Դիտել ավելին