Կարևոր իրադարձություններ

Դանակահարության դեպք է բացահայտվել (տեսանյութ)

05 Մայիս, 2023 16:15
Դանակահարության դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Ոստիկանության Վաղարշապատի բաժին մայիսի 1-ին հաղորդագրություն է եկել,  որ կրծքավանդակի և նստատեղի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։

Ահազանգից րոպեներ առաջ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և 37-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ 37-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տուժածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նույն օրը 37-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են, և կատարվում են աշխատանքներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին