Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ (տեսանյութ)

05 Մայիս, 2023 15:48
Ձերբակալվել է մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ (տեսանյութ)

Ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ և նրա 41-ամյա երևանցի ընկերը Էրեբունի վարչական տարածքում կայանված մեքենաներից կատարում են գողություններ: 

Ապրիլի 20-ի առավոտյան ժամը 5-ին Էրեբունու փողոցում նկատելով հիշյալ «Օպելը»՝ Էրեբունու քրեական հետախույզները մոտեցան մեքենային: Բայց վարորդը դիմել է փախուստի: 

Գողացված ավտոմասերը հայտնաբերվել են «Օպելի» բեռնախցում: Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ:

Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: 
 

 

Լրահոս

Դիտել ավելին