Կարևոր իրադարձություններ

Ինչպես են անասնաբույժներն օգնել Մավրիկին հանգիստ քայլել (լուսակարներ)

05 Մայիս, 2023 15:04
Ինչպես են անասնաբույժներն օգնել Մավրիկին հանգիստ քայլել (լուսակարներ)

Կենդանաբանական այգու ամենահետաքրքիր և ամենապատասխանատու աշխատանքներից է անասնաբույժի աշխատանքը։ 

Նրանց կողմից կատարված փոքր միջամտությունն անգամ կարող է լուծել կենդանուն մեծ անհանգստություն պատճառող խնդիրը։

Ինչպես տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից, վերջերս նկատվել էր պրժևալսկու ձիու սմբակների գերաճ, ինչը կարող էր բերել կաղության։

Խնդրի առաջացման պատճառը կենդանու քիչ քայլելն է։

Անասնաբույժների կողմից կենդանին թմրեցվել է, որից հետո խնամողները մշակել են կենդանու սմբակները:

Իսկ այժմ Մավրիկի հանգիստ քայլելուն ոչինչ չի խանգարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին