Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 68 դեպք

05 Մայիս, 2023 14:25
Բացահայտվել է հանցագործության 68 դեպք

Մայիսի 4-5-ը ՀՀ-ում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության և ֆիզիկական ներգործության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու, ընտանեկան բռնության և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին