Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայց է կատարել ՊՆ զորամաս (լուսանկարներ)

05 Մայիս, 2023 14:10
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայց է կատարել ՊՆ զորամաս (լուսանկարներ)

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր:Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում:

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ:

Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին