Կարևոր իրադարձություններ

Արտերկրի մասնագետները կներկայացնեն իրենց փորձը «Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի ֆորումին

05 Մայիս, 2023 11:57
Արտերկրի մասնագետները կներկայացնեն իրենց փորձը «Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի ֆորումին

Հայաստանի գովազդային խորհուրդը և Երևանի քաղաքապետարանը մայիսի 19-ից 21-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպում են «Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումը։ Ֆորումի շրջանակում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր մարքեթինգային, բրենդինգային և գովազդային ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կհամախմբվեն Երևանում, վարպետության դասերի, սեմինարների, քննարկումների և հարցազրույցների միջոցով հայաստանյան ընկերություններին ներկայացնելու իրենց լավագույն փորձը։

Ֆորումի հատուկ թիրախավորման կարժանանան սպասարկման ոլորտի ներկայացուցիչները՝ հյուրանոցների և ռեստորանների ղեկավարները, այս խմբի համար կազմված վարպետության դասերի և սեմինարների ծրագրում կներառվեն նաեւ այդ ոլորտի համար անհրաժեշտ պարագաների և պիտույքների աշխարհի լավագույն ապրանքանիշերի ցուցահանդեսներ։

Մշակութային մենեջմենթին նվիրված վարպետության դասեր շարք է նախատեսվում Հայաստանի մշակութային հաստատությունների՝ թանգարանների, թատրոնների, գրադարանների, համույթների ղեկավարները և մարքեթինգի պատասխանատուների համար։  

Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային ֆորումի այս տարվա առանցքային նպատակը և ծրագրի կարևոր բաղադրիչը Երևանի բրենդի մշակման համար մասնագիտական նախապայմաններ ստեղծելն է,  ինչպես նաև Երևանի սպասարկման ոլորտի (HoReCa) ներկայացուցիչների մարքեթինգային և գովազդային գիտելիքների համալրումն ու միջազգային փորձի փոխանակումը։

Ֆորումի շրջանակում առանցքային ուշադրության է արժանանալու արհեստական բանականության՝ AI-ի կիրառումը ժամանակակից գովազդում և մարքեթինգում։ Միջոցառման օրերին տեղի կունենան վարպետության դասեր, պանելային քննարկումներ, համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ։

Ֆորումին հանդես կգան ոլորտի մասնագետ հյուրեր Մոլդովայից, Էստոնիայից, Ուզբեկստանից, Հնդկաստանից, Չեխիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից և այլ երկրներից։ Ելույթներ կունենան նաև խոսնակներ Հայաստանից, ովքեր իրենց փորձով կկիսվեն ոչ միայն տեղի մասնակիցների, այլև արտերկրի հյուրերի հետ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին