Կարևոր իրադարձություններ

Պատգամավորները հյուրընկալել են ուսանողների, դասախոսների, աշակերտների (լուսանկարներ)

05 Մայիս, 2023 10:55
Պատգամավորները հյուրընկալել են ուսանողների, դասախոսների, աշակերտների (լուսանկարներ)

Խորհրդարանում «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորները հանդիպել են Հայաստանի բուհերի ուսանողներին, դասախոսներին, միջնակարգ ու հիմնական դպրոցների աշակերտներին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Ալխաս Ղազարյանը հանդիպել են Արարատի մարզի Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։

Պատգամավորներ Արփինե Դավոյանը, Արմեն Խաչատրյանը եւ Լուսինե Բադալյանը հյուրընկալել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արամայիս Սարգսյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։

Լիլիթ Ստեփանյանը եւ Ալխաս Ղազարյանն ընդունել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին։

Լիլիթ Ստեփանյանն ու Հասմիկ Հակոբյանը հյուրընկալել են Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։

Տաթեւիկ Գասպարյանը եւ Նարեկ Բաբայանը հանդիպել են Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյանի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Երեւանի Ա. Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ է հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պատասխանել են հյուրերի՝ Հայաստանի քաղաքական դաշտի, կրթության, տնտեսության, համայնքային խնդիրների եւ այլ ոլորտներին վերաբերող հարցերին։

Այցելուները եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանի առօրյային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին