Կարևոր իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դատի է տվել մի քանի լրատվամիջոցի

04 Մայիս, 2023 20:02
«Քաղաքացիական պայմանագիր»-ը դատի է տվել մի քանի լրատվամիջոցի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 5 հայց է ներկայացրել 4 լրատվամիջոցի դեմ, դրանք են՝ «Հայելի» ակումբ, «24 նյուզ», «Նյուզ էյ էմ», «168 ժամ»: Սույն հայցերով կուսակցությունը պահանջում է «զրպարտություն հանդիսացող տվյալները» հերքել և փոխհատուցում վճարել։

 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, նույնանուն խմբակցության ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մանրամասնում է՝ լրատվամիջոցների հրապարակումները, որոնց վերաբերյալ ՔՊ-ն դիմել է դատարան, կապված են Սիսիանի ՏԻՄ ընտրությունների հետ։

 
 

Ըստ Ալեքսանյանի՝ լրատվամիջոցներն այդ ժամանակ գրել են, թե կուսակցությունն ընտրակաշառք է բաժանել։

«Բոլոր հայցերը նույն հրապարակումներին են վերաբերում, թե ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանել Սիսիանի ընտրությունների ժամանակ: Նմանատիպ վերնագրերով ու այդ բովանդակությամբ հոդվածներ են, որոնք լկտի սուտ են և զրպարտություն»,- պնդում է կուսակցության վարչության փոխնախագահը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին