Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408,5
    422,5

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները

04 Մայիս, 2023 14:17
Հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ են անցել վեց կոմպոզիտորներ՝ Վարդան Հարությունյան (Հայաստան), Դավիթ Բալասանյան (Հայաստան), Աննա Հակոբջանյան (Հայաստան), Ալինա Պոդզորովա (Ռուսաստան), Իվան Բուշուև (Ռուսաստան), Արսեն Բաբաջանյան (Հայաստան/Գերմանիա)։ Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվելիք մրցույթի գալա համերգի ընթացքում կհնչեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները։ Գալա համերգի ժամանակ հայտնի կդառնան նաև դափնեկիրների անունները:

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր, որոնք ստեղծագործել են 22 հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա։

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին