Կարևոր իրադարձություններ

Արբանյակից ստացվող նկարները օգտակար կարող են լինել նաև ռազմական բնագավառում. ԲՏԱ նախարար

04 Մայիս, 2023 13:04
Արբանյակից ստացվող նկարները օգտակար կարող են լինել նաև ռազմական բնագավառում. ԲՏԱ նախարար

Հայկական առաջին արբանյակից ստացվող նկարներին պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Խնդիրը երկու մասից է բաղկացած. մենք ունենք կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: Կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է, իսկ ընդունիչ կայանի հետ կապված սպասում ենք որոշ սարքավորումների ներմուծմանը. ընթացքի մեջ է գործընթացը. մոտ ժամանակներս սպասում ենք, որ վերջնական սարքավորումները կստանանք և կկարողանանք ընդունիչ կայանի և կառավարման կենտրոնի բացումն անել:

Ես չեմ ցանկանա հիմա կոնկրետ օր նշել, բայց հուսով ենք, որ այս եռամսյակի ընթացքում կավարտվի: Մենք այս ժամանակն օգտագործում ենք մասնագետների վերապատրաստման համար, ինչն ակտիվ ընթանում է, բավականին հաջող, ես դրական եմ գնահատում»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ արբանյակից ստացվող նկարներին պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր, որոնք ռազմական բնագավառում ևս կարող են մեզ օգտակար լինել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին