Կարևոր իրադարձություններ

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը կլինի Սևանա լճի ափին

03 Մայիս, 2023 23:14
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը կլինի Սևանա լճի ափին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.

««Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։

Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է միջոցառման գաղափարը Հայաստանում պահելուն, Սևանում ներդրում անելուն և Սևանի շուրջ նոր մշակույթ ձևավորելուն ուղղված յուրաքանչյուր ջանք»։

 

Լրահոս

Դիտել ավելին