Կարևոր իրադարձություններ

Ինչ խախտումներ են հայտնաբերվել «Հայանտառ»-ում. «Ժողովուրդ»

03 Մայիս, 2023 08:02
Ինչ խախտումներ են հայտնաբերվել «Հայանտառ»-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից կնքված 9 վարձակալության պայմանագրերում չի պահպանվել անտառների վարձավճարների սահմանված նվազագույն չափը: Այս հանգամանքը հանգեցրել է մի իրավիճակի, որ 2019-2020 թվականների ժամանակահատվածում 14 մլն դրամի վարձավճարներ չեն գրանցվել:

Այլ խախտումներ եւս կան. բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» ընթացակարգի համաձայն կատարված գործարքների հաշվետվությունները: Նաեւ մատուցվել են այնպիսի ծառայություններ, որոնք նորմատիվ իրավական ակտերի կանոններով չեն եղել: Նշենք, որ այս ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանն արդեն իշխանական թիմի ներկայացուցիչ էր: Նա 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, 2020 թվականի ապրիլի 8-ին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Նա նախկինում այդ ՊՈԱԿ-ում էր աշխատում, այսինքն՝ նա հեղափոխական գործիչ չէ, սակայն այդ հանգամանքն էլ չի խանգարում, որ նրա գործունեության ընթացքում եւս խնդիրներ լինեն»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին