NBC News-ը գրում է, որ ԱՄՆ-ի երկնքում անհայտ ծագման օբյեկտ է նկատվել, և զինվորականները հետևում են դրա շարժին։
Նշվում է, որ այն անցել է Հավայան կղզիների որոշ մասերով, սակայն չի ազդել որևէ կրիտիկական հատվածի վրա։
Աղբյուրի հաղորդմամբ, զինվորականները այն հսկում են անցյալ շաբաթվանից և պարզել են, որ այն վտանգ չի ներկայացնում օդային երթևեկության կամ ազգային անվտանգության համար։
Սակայն դեռևս պարզ չէ՝ ում է պատկանում այն։