Արցախի ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշները:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։
Մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 9,462.7 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 13,000 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 72.8 տոկոս կամ պակաս 3,537.3 մլն դրամով:
Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 23.9 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2,978.9 մլն դրամ: