Կարևոր իրադարձություններ

Կիպրոսում քննարկվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

02 Մայիս, 2023 17:26
Կիպրոսում քննարկվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այսօր հանդիպել է նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական հարաբերությունները:

Փոխադարձաբար ընդգծել ենք միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել ենք դրանք խորացնելու նոր հեռանկարները:
 
Կիպրոսի Հանրապետության նախագահին ենք ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը:
 
Քննարկել ենք Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կոնջորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին