Կարևոր իրադարձություններ

Նախաձեռնել ենք նախագիծ. նախկին պաշտոնյաները չեն կարողանա հրաժարվել քննիչ հանձնաժողով գալուց. Անդրանիկ Քոչարյան

02 Մայիս, 2023 17:11
Նախաձեռնել ենք նախագիծ. նախկին պաշտոնյաները չեն կարողանա հրաժարվել քննիչ հանձնաժողով գալուց. Անդրանիկ Քոչարյան

Նախաձեռնել ենք ԱԺ կանոնակարգի փոփոխությունների նախագիծ, որպեսզի նախկին պաշտոնյաները չկարողանան հրաժարվել քննիչ հանձնաժողով գալուց։ Այս մասին հայտարարել է 2020թ․ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի, զինված ուժերի գլխ․ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ հանձնաժողով գալուց հրաժարվելուն։

«Քիչ մարդիկ են հրաժարվել գալ, բայց համոզված եմ, որ գալու են, լինի Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը։ Չեն կարող չգալ։ Եթե չգան, նշանակում է խուսափում են մի բանից։ Նախորդ նիստին ում հրավիրել են, եկել է, օրինակ, Օնիկ Գասպարյանի գալը շրջադարձային էր, և դրանից հետո որևէ զինվորականի մերժումը, գոնե մեր հանձնաժողովի անդամների կողմից, ընդունելի չէ»,նշել է Քոչարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին