Կարևոր իրադարձություններ

«Զանգեզուրի միջանցք» կոչվածը ընդհանրապես չի կարող քննարկվել. Արման Եղոյան

02 Մայիս, 2023 14:40
«Զանգեզուրի միջանցք» կոչվածը ընդհանրապես չի կարող քննարկվել. Արման Եղոյան

Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ  երկխոսությունը, այսինքն Ստեփանակերտը բանակցություններում հանդես գա որպես սուբյեկտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ընդհանրապես չի կարող քննարկվել.

«ՀՀ-ն երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մեկ այլ պետության զիջելուն, իսկ իրենց ասած «միջանցքը», գիտեք, թե ինչ կարգավիճակով են ուզում։ Նման էքստերիտորիալ «միջանցք» Հայաստանի տարածքից այլ պետությանը չի կարող լինել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին