Կարևոր իրադարձություններ

Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

02 Մայիս, 2023 13:18
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Երեքշաբթի վաղ առավոտյան օդային հարվածներ են հասցվել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանին։

Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, հարվածների հետևանքով մեկ սիրիացի զինվոր է զոհվել, վիրավորվել է ևս հինգ զինվորական և երկու քաղաքացիական անձ, խափանվել է օդանավակայանի աշխատանքը։

Ըստ զինվորականներին՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին