Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408
    422

  • RUB

    4,6
    4,9

Կարևոր իրադարձություններ

Ստուգեք՝ արդյոք ձեր երեխան ընդգրկված է առաջին դասարանցիների հայտագրման ցուցակում

02 Մայիս, 2023 12:33
Ստուգեք՝ արդյոք ձեր երեխան ընդգրկված է առաջին դասարանցիների հայտագրման ցուցակում

Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգմանգործընթացը:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում:

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը և սեղմել «Ստուգել» սեղմակը։

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխան տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունի, ապա անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը, բացված դաշտում լրացնել դպրոցում արդեն սովորող երեխայի հանրային ծառայության համարանիշը և սեղմել «Ստուգել» սեղմակը:

Եթե առաջին դասարան ընդունվող երեխայի ծննդյան վկայականը թվայնացված չէ, ապա պետք է երեխայի տվյալները լրացնել անհրաժեշտ դաշտերում և հարցում ուղարկել:

Գործընթացն առավել հեշտացնելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պատրաստել է պատկերային ուղեցույց, որը կարող եք տեսնել այս հղմամբ՝ https://bit.ly/3AKl717:

Բուն հայտագրման գործընթացը նախատեսվում է  հունիսից. հստակ օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին