Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ ահազանգերի թիվն աճել է

01 Մայիս, 2023 15:43
Աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ ահազանգերի թիվն աճել է

Աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը:

«2020 թվականին եղել է 149 վարույթ, 2021-ին՝ 540, 2022-ին՝ 1393, այսինքն՝ 2020-ի համեմատ այդ թիվը մոտ 10 անգամ բարձր է»,- ասաց Սլավիկ Սարգսյանը և ընդգծեց, որ դիմումների, ահազանգերի թվի աճի պատճառներից մեկն իրազեկվածության բարձրացումն է, այսինքն՝ քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել դիմել կառույցին իրավունքների խախտումները վերականգնելու պահանջով:

Պաշտոնյան նաև նշեց, որ ամենաշատ խախտումները գրանցվում են շինարարության ոլորտում, որտեղ մեծ է չգրանցված աշխատողների թիվը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին