Կարևոր իրադարձություններ

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար. ԱՄՆ պետքարտուղար

01 Մայիս, 2023 15:18
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել Թվիթերում:

«Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու իմ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին և դրան նպաստելու մեր պատրաստակամությունը։ Ես կրկնեցի ԱՄՆ դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար»,- գրել է պետքարտուղարը:

 

Լրահոս

Դիտել ավելին