Կարևոր իրադարձություններ

Հեշտ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ թիմի համար. Մխիթարյան

01 Մայիս, 2023 14:34
Հեշտ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ թիմի համար. Մխիթարյան

«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս հանդիպման 27-րդ րոպեին նրա խփած գոլը չեղարկվել էր:

«Երկրորդ խաղակեսը պարզապես խելահեղ էր։ Սա «Ինտերն» է։ Մենք գիտեինք, որ պարտությունը կամ ոչ-ոքին մեզ քիչ հնարավորություններ կթողնեն լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, հետևաբար ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթենք։

Իմ գո՞լը, որը չեղարկվեց։ Ցավալի է, իհարկե, որ իմ գոլը չեղարկվեց։ Բայց դրա չեղարկումով մեր խաղն էլ ավելի ագրեսիվ դարձավ։ Եվ բոլոր նրանք, ովքեր դուրս եկան փոխարինման, նպաստեցին հաղթանակին։ Մենք շատ ուժեղ կազմ ունենք։

 Ինչու՞ է իմ խաղը բարելավվել: Ինձ ժամանակ էր պետք հարմարվելու համար։ Մարզչի ու ընկերներիս շնորհիվ ինձ հաջողվեց։ Հեշտ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ թիմի համար»,- նշել է Մխիթարյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին