Կարևոր իրադարձություններ

Գերմանացի զբոսաշրջիկը Զիմբաբվեի ազգային պարկում փիղ է սպանել

20 Հոկտեմբեր, 2015 18:12
Գերմանացի զբոսաշրջիկը Զիմբաբվեի ազգային պարկում փիղ է սպանել

Գերմանացի որսորդը սպանել է Զիմբաբվեի Գոնառեժու արգելոցում ապրող փղին։ Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, վերջին անգամ նման մեծության փիղ սպանվել է 30 տարի առաջ։

Ինչպես նշել են արգելոցի աշխատակիցները, որսորդը սպանել է 60-ամյա փղին։ Դրա համար նա վճարել է 60 հազար դոլար։ Կենդանիների պաշտպանության Zimbabwe Conservation Task Force կազմակերպությունում պատմել են, որ փղի ժանիքների քաշը եղել է 55 կիլոգրամ։

Որսի ժամանակ, որը տևել է 21 օր, գերմանացուն օգնել է տեղի որսորդներից մեկը։ «Մենք ամեն ինչ արել ենք օրենքի շրջանակներում»,- պատմել է նա։

Ինչպես նշել է Զիմբաբվեի էքսկուրսավարերի և որսորդների ասոցիացիայի նախագահ Լուի Մյուլերը, փղի ահռելի չափերը պարզվել են միայն նրան սպանելուց հետո, այլապես այդ եզակի կենդանու որսը կարգելվեր։

Սպանված կենդանու լուսանկարը հայտնվել է համացանցում՝ առաջացնելով որսորդների զարմացական և բնապահպանների քննադատական մեկնաբանությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին