Կարևոր իրադարձություններ

Համապետական շաբաթօրյակին միացել են ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները (լուսանկարներ)

29 Ապրիլ, 2023 15:22
Համապետական շաբաթօրյակին միացել են ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները (լուսանկարներ)

Ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մեկնարկեց Համապետական շաբաթօրյակը, որին միացել էին նաև ՆԳՆ ՓԾ բոլոր ստորաբաժանումները։ 

Փրկարարական ծառայողները մաքրման, բարեկարգման և լվացման աշխատանքներ իրականացրեցին ՓԾ վարչական շենքերում և հարակից տարածքներում. մաքրվեցին շենքերի բակերը, ճանապարհները և շարահրապարակները։

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանը և տնօրենի տեղակալները շրջայց կատարեցին տարածքում։

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների թվով 110 փրկարարական ծառայողներ  ներգրավված էին Երևան քաղաքի վարչական շրջանների կողմից  նախատեսված, ինչպես նաև դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներին։ Հրշեջ-փրկարարական տեխնիկայի միջոցով իրականացվեց նաև մի շարք հուշարձանների լվացման աշխատանքներ։

Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին նաև ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային ստորաբաժանումների կողմից՝ հանրային տարածքներում, այգիներում, պուրակներում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացված տեղամասերում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին