Կարևոր իրադարձություններ

iPhone-ի տերերը Facebook-ի պատճառով մարտկոցի արագ լիցքաթափումից բողոքում են

20 Հոկտեմբեր, 2015 18:05
iPhone-ի տերերը Facebook-ի պատճառով մարտկոցի արագ լիցքաթափումից բողոքում են

iPhone-ով Facebook-ի օգտատերերը բողոքում են, որ ծրագիրը ծախսում է մեծ քանակությամբ լիցք` նույնիսկ երբ այն փակ է, հայտնում է The Guardian-ը:

Նրանք ասում են, որ Facebook ծրագիրը ծախսում է iPhone 5S-ի մարտկոցի 20 տոկոսը ֆոնային նորացումների անջատված վիճակում: Օգտվողներից մեկը նշել է, որ ծրագիրն ամբողջովին չի անցնում հանգստի ռեժիմի:

Դա առաջին դեպքը չէ, որ Facebook-ի օգտատերերը բողոքում են մարտկոցի արագ լիցքաթափումից:
«Մենք դա կվերլուծենք և հույս ունենք, որ շուտով խնդիրը կլուծվի»,- ասել է iOS ծրագրի մշակողներից մեկը:

 

Լրահոս

Դիտել ավելին