Կարևոր իրադարձություններ

Սանտա Կոլոմա դե Գրամանետի քաղաքապետարանի տարածքում Հայաստանի դրոշն է բարձրացվել (լուսանկարներ)

26 Ապրիլ, 2023 16:58
Սանտա Կոլոմա դե Գրամանետի քաղաքապետարանի տարածքում Հայաստանի դրոշն է բարձրացվել (լուսանկարներ)

Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Սանտա Կոլոմա դե Գրամենտե քաղաքապետարանի տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությանը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և ի զորակցություն հայ ժողովրդի։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Միջոցառումը կազմակերպվել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքապետարանի աջակցությամբ։

Արարողությանը ներկա են գտնվել տեղի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ։ Դիմելով Սանտա Կոլոմայի քաղաքային իշխանություններին՝ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և տեղի հայ համայնքի հետ սերտ համագործակցության համար։

Գլխավոր հանձնակատարը կարևորել է նաև Սանտա Կոլոմայի հայ համայնքի ակտիվությունը և նախաձեռնողականությունը։

Հիշեցնենք, որ մինչ այժմ Իսպանիայի 40 քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին